կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Մենք փոխում ենք մեր առողջապահական մոդելը հիվանդանոցակենտրոն խնամքից դեպի բարձրակարգ առաջնային առողջապահական համակարգ. Նանուշյան

Մենք փոխում ենք մեր առողջապահական մոդելը հիվանդանոցակենտրոն խնամքից դեպի բարձրակարգ առաջնային առողջապահական համակարգ. Նանուշյան

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ժնևում ընթացող առողջապահության համաշխարհային վեհաժողովին (WHA 79): Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
«Ոչ մի երկիր չի կարող դիմակայել համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակներին, եթե իր բնակչությունը բախվում է առողջապահական խնամքի անհասանելիության: Մենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելը հիվանդանոցակենտրոն խնամքից դեպի բարձրակարգ, ինտեգրված առաջնային առողջապահական համակարգ, որն առաջնահերթություն է տալիս կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և բուժման մատչելիությանը»,- անդրադառնալով Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին` իր ելույթում նշել է Լենա Նանուշյանը:
 
Եզրափակելով խոսքը` նա ընդգծել է, որ Հայաստանն ապացուցում է, որ առողջապահության մեջ ներդրումներ կատարելը համաշխարհային առողջապահական անվտանգության և կայուն ապագայի հասնելու հզոր ռազմավարություն է, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի։
 
ԱՀԿ վեհաժողովին ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել ոլորտին առնչվող մի շարք ելույթներով: Վեհաժողովի շրջանակներում պատվիրակության ղեկավարն ունեցել է երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ:

  • Կիսվել: