շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք կանխատեսում ենք, որ տարին կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով. Տիգրան Խաչատրյան

Մենք կանխատեսում ենք, որ տարին կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով. Տիգրան Խաչատրյան

Մենք կանխատեսում ենք, որ տարին կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա հայտնեց. «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9,5 տոկոսով, ընդ որում ուրախալին այն է, որ մշակող արդյունաբերությունն ավելի արագ է աճում: 8 ամիսներին մշակող արդյունաբերությունն աճել է 10,4 տոկոսով: Ծառայություններն աճել են 15,5 տոկոսով, շինարարությունը՝ 4,4 տոկոսով: Ապրանքների արտահանումն աճել է 4,6 տոկոսով»:

Նախարարի խոսքով` ատահանման ոլորտում աճ է արձանագրվել կոնյակի, ծխախոտի, անմշակ ոսկու և երկաթե հալվածքների ոլորտներում. «Ուրախալի է, որ աճ ունենք շոկոլադի (38 տոկոս) և մրգային գինիների (52 տոկոս) ոլորտում»:

Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս տարի առաջին անգամ Տնտեսական զարգացման և և համագործակցության կազմակերպությունը Հայաստանը ներառել է օտարեկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից սահմանփակումների կամ դրանց բացակայության գնահատման մեջ. «70 երկրների շարքում Հայաստանի իրավակարգավորումները առավել բարենպաստ 10 երկրների մեջ են: Այսինքն մենք որպես միջավայր ամենաքիչ սահմանափակումներն ենք կիրառում օտարերկրյա ներդրողների համար»::

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: