շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Մալաթիա» տոնավաճառն այսօր վերաբացվել է

«Մալաթիա» տոնավաճառն այսօր վերաբացվել է

«Մալաթիայի» տոնավաճառն այսօր՝ փետրվարի 7–ին, վերաբացվել է։  Այս մասին հայտնում է տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Նա նշեց, որ վերացրել են տեսչական մարմնի կողմից հայտնաբերված բոլոր թերությունները։
«Տոնավաճառի բոլոր տաղավարները վերաբացվել են։ Էլեկտրականությունն ենք փոխել, շուրջ 2200 քմ առաստաղ ենք փոխել, խողովակները, որոնք չէին համապատասխանում նորմերին ևս փոխել ենք, մի խոսքով այն հինգ -վեց թերությունները, որոնք իրենք համարում էին ամենահրդեհավտանգը, վերացրել ենք։ Տեսչական մարմնի հանձնարարականները կատարելուց հետո՝ համաձայնության եկանք, որ պետք է աշխատենք, և փակելու որոշումը փոխեցին»,- ասաց տնօրենը։
Նա նաև հայտնեց, որ Տեսչական մարմնի կողմից նոր հանձնարարականներ կան, որոնք ընթացիկ կարվեն սահմանված ժամկետում։

  • Կիսվել: