չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մ6-Հաղպատի վանական համալիր 6.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Մ6-Հաղպատի վանական համալիր 6.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

Կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Մ6-Հաղպատի վանական համալիր 6.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածն է։ Հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«Ժողովրդին խոստացել էինք, որ ունենալու ենք հիմնանորոգված, բարձրակարգ ճանապարհ։ Բացի այդ, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս հանդիսացող հուշարձանը մեր երկրի գլխավոր այցեքարտերից է հյուրերի, տուրիստների համար։ Ուրախ եմ արձանագրել, որ ունենք այս պատկերը»,- գրել է Արեն Մկրտչյանը։

  • Կիսվել: