երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լենա Նանուշյանը և Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Լենա Նանուշյանը և Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
 
Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է
 
Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին:
 
Նանուշյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ավելի մանրամասն ներկայացնելու դեղերի գրանցման գործընթացը, ինչը կնպաստի դեղագործական արտադրանքի և բժշկական սարքավորումների արտահանմանը Եվրասիական տարածաշրջան, ինչպես նաև` Հայաստանում դեղագործության և բժշկական սարքավորումների մասնագիտացված ցուցահանդեսների անցկացմանը:
 
Նշվել է, որ համատեղ աշխատանքային խմբի ձևավորման միջոցով կապահովվի գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարթակները:

  • Կիսվել: