կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր անտառվերականգնման ոլորտում․ նախկին նախարար

Կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր անտառվերականգնման ոլորտում․ նախկին նախարար

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բավարարվել է Հայաստանի կողմից 2019-ին ներկայացված հայտը և Հայաստանի անտառների վերականգնման և գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի աջակցման համար Հայաստանը կստանա 10 միլիոն դոլար դրամաշնորհ։

Նա, մասնավորապես, նշել է․

«Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից երեկ՝ օգոստոսի 19-ին, բավարարվել է Հայաստանի կողմից 2019-ին ներկայացված հայտը և Հայաստանի անտառների վերականգնման և գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի աջակցման համար Հայաստանը կստանա 10 միլիոն դոլար դրամաշնորհ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 միլիոն դոլար, որը կիրականացվի ՄԱԿ Պարենի ծրագրի և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ԾԻԳ-ի կողմից,

Այս ծրագիրը տարբերվում է այլ «թղթային» դրամաշնորհներից, քանի որ վերջինիս շրջանակներում հազարավոր հեկտարներով անտառվերականգնման իրական աշխատանքներ կկատարվեն և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ աշխատանք կստանան անտառների վերականգնման գործընթացին ներգրավվելով»։

  • Կիսվել: