երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ):

Մասնավորապես՝

 

- սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,

 

Нет описания.

- սննդի օբյեկտում հնարավոր չի եղել կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,

- հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են պոկված և կոտրված,

Нет описания.

-սեղանները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Нет описания.

  • Կիսվել: