երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակելու որոշում կայացրեց:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին»:

  • Կիսվել: