երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաչատրյանը կարող է զրկվել Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից․ Հետք

Խաչատրյանը կարող է զրկվել Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից․ Հետք

«Հետք»-ը գրում է․ «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 100 %-ով պատկանող «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն կարող է զրկվել Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից։

2016թ․ հուլիսի 22-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Գեղի գօլդ» ՍՊԸ-ին 29,4 տարի ժամկետով ժամանակավոր տիրապետման ու օգտագործման էր հանձնվել Ոսկեձորի հանքավայրը, որտեղից պետք է 18032 կգ ոսկի, 219,453 տ արծաթ, 16170 տ պղինձ, 78627 տ ցինկ արդյունահանվեր՝ առաջին գոտուց, ևս 7062 կգ ոսկի, 106,397 տ արծաթ, 5538 տ պղինձ և 54258 տ ցինկ՝ երկրորդ գոտուց։ 

Այս տարիներին, սակայն, Սուրիկ Խաչատրյանը հանքավայրը չի շահագործել։ 2022թ․ հունիսի 14-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի տնօրենին խախտումները վերացնելու վերաբերյալ զգուշացում է ուղարկել՝ նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա տեղեկատվության` լիազոր մարմին ներկայացված 2021թ.-ի հաշվետվության համաձայն՝ ընկերության կողմից հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չեն իրականացվել։

«Տեղեկացնում ենք, որ եթե ընկերությունը սույն զգուշացման մեջ նշված խախտումները 90-օրյա ժամկետում չվերացնի և անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կհարուցի և կիրականացնի վարչական վարույթ, ինչի արդյունքում Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում ընկերության ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել»,- զգուշացման մեջ նշել է նախարար Գնել Սանոսյանը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: