կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան նոր վայրում է վերաբացվել

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան նոր վայրում է վերաբացվել

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է «Դալմա» առևտրի կենտրոնի հարակից տարածքում:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղափոխման պատճառը եղել է այն, որ կայանման խնդիր կար, տեղակայքում բնակելի շենքեր էին, և այս աժիոտաժը երբեմն խանգարում էր շենքի բնակիչներին:

՛՛Տարածքը ֆերմերներին տրամադրվել է անվճար հիմունքներով: Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ եղավ, որպեսզի նաև նոր գույք տրամադրվի մեր ֆերմերներին՛՛,-նշել է նա;

Նշենք, որ շուկայի նոր տարածքն ընտրվել է նախարարության և ֆերմերների համատեղ քննարկումների արդյունքում:

  • Կիսվել: