շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կարևորվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

Կարևորվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
 
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և գործարար կապերի ընդլայնումը:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի պլանավորմանն ու այդ խոշորագույն միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Կիսվել: