հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է արել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում»

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է արել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում»

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է արել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում»

Ծրագրի շահառուներին հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկեր պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու նպատակով
փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու կաթի և պտուղբանջարեղենի գնումների ուղղությունների համար 2022 թ․-ին ներգրավված վարկերը

խուսափելու վարկերի համար նախորդող 12 ամիսների ընթացքում ՖԿ-ի հանդեպ ունեցած հանրագումարային մինչև 90 օր ժամկետանց պարտավորությունների պատճառով սուբսիդավորման դադարեցումից

ՌԴ կաթնամթերքի արգելքով պայմանավորված առանձին շահառուների հնարավորություն կտրվի երկարաձգելու արտոնյալ և մայր գումարի մարման ժամկետները մինչև 6 ամսով, ինչը հնարավորություն կտա ապահովելու ծրագրի շարունակականությունը և ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով ներգրավելու նոր վարկեր։

  • Կիսվել: