ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Կառավարությունը մրցույթով կօտարի Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի շենքը, որն այժմ չի շահագործվում

Կառավարությունը մրցույթով կօտարի Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի շենքը, որն այժմ չի շահագործվում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում պետական  գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Գյումրիի Վ. Սարգսյան փողոց 25/9 հիվանդանոց հասցեում գտնվող 1 968.67քառ. մետր մակերեսով անշարժ գույքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.4527 հեկտար մակերեսով հողամասի մասին է: Այն կօտարվի մրցույթով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում շահագործվել է, որպես ուռուցքաբանական դիսպանսեր, սակայն տևական ժամանակ է չի շահագործվում և ունի հիմնովին վերանորոգման կարիք։

Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 303 600 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 20 108 029 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  733 966.80 դրամը։

Նախագծով սահմանվել է նաև, որ Գնորդի կողմից սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մրցույթը կհամարվի չկայացած և կկազմակերպվի նոր մրցույթ՝ նույն պայմաններով առանց մեկնարկային գնի նվազման։

  • Կիսվել: