ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող այս դրամաշնորհային համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնմանև համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։

2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թվականը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Ի հավելումն անտառվերականգնման աշխատանքներին՝ Համաձայնագրով նախատեսվող ջրաճահճային տարածքների վերականգնումը կօգնի հասնել սահմանված առաջնահերթություններին՝ հաշվի առնելով նմանատիպ էկոհամակարգերում ածխածնի կլանման զգալի կարողությունները։

Համաձայնագրի շրջանակներում վերականգնման ենթակա անտառային և ջրաճահճային տարածքները՝ որպես արժեքավոր էկոհամակարգեր, ունեն առաջնային նշանակություն կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման տեսանկյունից։ Ջրաճահճային տարածքների կրճատումը հանգեցնում է խոնավության փոփոխության ցածրադիր կիսաանապատային տարածքներում և բարձրալեռնային տափաստաններում ու մարգագետիններում:

Այս գործընթացն իր հերթին նպաստում է երաշտների ավելացմանը և խոտհարքների արտադրողականության անկմանը, ինչպես նաև լրացուցիչ ռիսկեր ստեղծում անասնաբուծության համար: Ջրաճահճային տարածքների ճիշտ կառավարումը կարող է նպաստել անտառվերականգնման գործընթացին։

  • Կիսվել: