շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կառավարության ծրագրում տարածաշրջանի ապաշրջափակման ազդեցությունը ներառված չէ, բայց ապաշրջափակումը կհեշտացնի այդ ծրագրի իրականացումը․ Քերոբյան

Կառավարության ծրագրում տարածաշրջանի ապաշրջափակման ազդեցությունը ներառված չէ, բայց ապաշրջափակումը կհեշտացնի այդ ծրագրի իրականացումը․ Քերոբյան

Թեև տարածաշրջանի ապաշրջափակման տնտեսական հնարավոր ազդեցությունները գնահատված չեն ու ներառված չեն կառավարության ծրագրում, բայց հույսը, որ ապաշրջափակումը կհեշտացնի կառավարության ծրագրի իրականացումը, առկա է, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ներառված չեն, բայց մենք հույս ունենք, որ դրա տեղի ունենալը էապես կհեշտացնի մեր ծրագրի իրականացնելը», - ասաց Քերոբյանը։

Տարածաշրջանի կամ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետևանքով Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերը, դատելով Վահան Քերոբյանի պատասխանից, նույնպես գնահատված չեն, սակայն իշխանությունները, նրա վստահեցմամբ, պետք է այնպես անեն, որ Հայաստանի տնտեսությունը մրցունակ մնա։

«Գործընթացի (ապաշրջափակման – խմբ․) առաջխաղացմանը զուգընթաց, մենք նաև պետք է անենք այնպես, որպեսզի մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ և հնարավոր ապաշրջափակման պարագայում ունենանք միայն տնտեսական օգուտներ և տնտեսությունը չտուժի դրանից», - ասաց էկոնոմիկայի նախարարը։

  • Կիսվել: