երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կամո Ղարագյոզյանը նշանակվել է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն

Կամո Ղարագյոզյանը նշանակվել է «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի՝ 2020 թվականի օգոստոսի 14-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել Կամո Մինազի Ղարագոզյանը։ Այս մասին հայտնում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և 84-րդ հոդվածով՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի 17.08.2020 թ. 15-Ա հրամանով Կամո Ղարագյոզյանը 2020 թվականի օգոստոսի 18-ից նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում՝ երեք ամիս փորձաշրջանով»։

  • Կիսվել: