Իրենց տները լքած բնակիչների 20 տոկոսը դեռ չի վերադարձել. Գեղարքունիքի մարզպետ
Բնակիչների 80 տոկոսը վերադարձել է։ Չեն վերադարձել այն բնակիչները, որոնց տները լրջորեն վնասվել են, որտեղ անհնար է ապրել։ Այս մասին «Factor.am»-ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 6-ին ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա հավաստիացրել է, որ հիմա փող է փոխանցվում այն բնակիչներին, որոնց տները տուժել են ադրբեջանական վերջին ագրեսիայից, որպեսզի նրանք վերականգնեն իրենց տները։
Սարգսյանը տեղեկացրել է, որ այն տները, որոնք լրիվ են փլուզվել, պետք է վերակառուցվեն, այս հարցով զբաղվում է Քաղաքաշինության կոմիտեն։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխհատուցել վերաբնակվածների բնակարանի վարձավճարը մարզի տարածքում»,- ընդգծել է մարզպետը։
Նա նշել է, որ Սոթքի հանքավայրը շահագործվում է։
Կարեն Սարգսյանը չգիտի՝ հաջողվե՞լ է արդյոք դուրս բերել զոհված զինծառայողների մարմինները Վերին Շորժայի հատվածից։