հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարանցիկ կարիքները

Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարանցիկ կարիքները

Իրանը պատրաստ է տարածաշրջանի այլ երկրների հետ միասին բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները։

Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղամեմին՝ Թուրքմենստանում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտային ֆորումում։
 
«Աշխարհի 32 զարգացող երկրների քառորդ մասը, որոնք ելք չունեն դեպի ծով, այսինքն՝ 8 երկրներ, այդ թվում՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, ունեն սերտ երկկողմ եւ բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն Իրանի հետ»,- նշել է նա։
 
Նրա խոսքով, դա նշանակում է, որ Իրանը եւ տարածաշրջանի այլ երկրներ իրենց վրա են վերցրել միջազգային հանրության պարտավորությունների մի մասը՝ դեպի ծով ելք չունեցող երկրների խոցելիությունը նվազեցնելու համար, եւ օգնում են նրանց կրճատել առեւտրի ծախսերն ու հեշտացնել մուտքը դեպի համաշխարհային շուկա:

  • Կիսվել: