Իրան-ՀՀ երրորդ էլեկտրահաղորդման գիծն առաջիկա վեց ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի
Իրանի Արտահանման զարգացման բանկի միջազգային ներդրումների ու ֆինանսավորման վարչության պետ Քամրան Ռեզվանին անդրադառնալով Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործմանը, հավելել է. «Այս նախագիծը, որն ավելի քան 83 միլիոն եվրո ներդրմամբ ֆինանսավորվել է Արտահանման զարգացման բանկի կողմից, շահագործման կհանձնվի առաջիկա վեց ամսվա ընթացքում», գրում է parstoday.com-ը:
Ռեզվանին հավելել է. «Հաշվի առնելով, որ Հայաստանը էլեկտրաէներգիա է փոխանակում այլ երկրների հետ,Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման նախածգի իրականացումը կերաշխավորի Իրանի էլեկտրաէներգիայի արտահանումները դեպի Եվրասիական երկրներ, և սա կարևոր քայլ է այս տարածաշրջանում արտահանման շուկաներ ձեռք բերելու համար»:
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործումը, որը մաս է կազմում Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում, թույլ կտա էլեկտրաէներգիա արտահանել տարբեր երկրներ, նույնիսկ Ռուսաստան: