հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ի գիտություն՝ նպաստառու ընտանիքներին

Ի գիտություն՝ նպաստառու ընտանիքներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով: Անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը դիմել Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն և ընտրել այն բանկը, որից կցանկանաք ստանալ Ձեր գումարը։

Ի դեպ, եթե ընտրեք ստորև նշված բանկերից որևէ մեկը, կկարողանաք օգտվել նաև կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից՝ ՎՏԲ Հայաստան, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, ԱԿԲԱ բանկ։ Այն ընտանիքները, որոնք մինչև հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի): 

  • Կիսվել: