չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Հույս ունեմ՝ համատեղ ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն. Մհեր Գրիգորյանը՝ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

Հույս ունեմ՝ համատեղ ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն. Մհեր Գրիգորյանը՝ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչներին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրեններին և Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Ալկիս Դրակինոսին և Ջորջ Ախալկացիին՝ պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ կատարված արդյունավետ և կարևոր աշխատանքի համար։  

  • Կիսվել: