հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ

Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ

Առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի (ՏԱՑ), մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ արձանագրել նաև, որ փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով: Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս:

Արդյունաբերության աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ այս փետրվարին աճել է 0,7 տոկոսով: Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել»,- ասաց նա:

Ամփոփելով՝ վարչապետը նշեց, որ արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում:

«Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը և տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: