Հունվար-ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.9%
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- առևտրի շրջանառություն՝ 1.5%,
- արդյունաբերություն՝ 13.0%,
- շինարարություն՝ 22.9%
- ծառայություններ՝ 7.6%:
Արտահանումը նվազել է 3.3 տոկոսով, ներմուծումն ավելացել 2.5 տոկոսով:
.jpg)



