հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Մեղրիում կառուցվել է խմելու ջրի կայան

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Մեղրիում կառուցվել է խմելու ջրի կայան

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում կառուցվել է խմելու ջրի կայան։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամից, կայանի հզորությունը վայրկյանում 70 լիտր է։  

Նորակառույց կայանի փորձարկման աշխատանքներին հետևել է ՀՏԶՀ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանը՝ ճարտարագետների աշխատանքային խմբի հետ Մեղրի այցի ընթացքում։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ այժմ կայանում շինմոնտաժային աշխատանքներն ավարտված են և այն փորձարկման փուլում է։

Շահագործումից հետո կայանը որակյալ ջրով կապահովի Մեղրի քաղաքի և հարակից գյուղերի ավելի քան 7000 բնակիչությանը։

 

  • Կիսվել: