շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հրապարակվել է 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ՀՀ պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,073.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.4%-ով կամ 178 մլրդ դրամով:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,284.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4%-ով կամ 370.5 մլրդ դրամով:

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 211.5 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 մլրդ դրամի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://bit.ly/3yC3VO2։

  • Կիսվել: