ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել է 17,5 %-ի․ ԵԱԶԲ

Հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել է 17,5 %-ի․ ԵԱԶԲ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին հասել է 17,5 տոկոսի։ Տեղեկությունը նշված է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խմբի շաբաթական մակրոտնտեսական հետազոտության մեջ:

«Տնտեսական ակտիվությունը Հայաստանում հունվար-հոկտեմբերին աճել է 14,5 տոկոսով։ Հոկտեմբերին ցուցանիշի աճն արագացել է մինչև 17,5 տոկոս, սեպտեմբերին այն 14,6 տոկոս էր` հիմնականում ծառայությունների ոլորտի դինամիկայի արագացման հաշվին (հոկտեմբերին՝ + 34,9 տոկոս)։ Ծառայություններիոլորտը շարունակում է տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը հանդիսանալ պահանջարկի բարձր մակարդակի պայմաններում», - նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերին պահպանվել է արտաքին առևտրի ուժեղ դինամիկան. արտահանման արժեքային ծավալները Ռուսաստան մատակարարումների ավելացման հաշվին աճել են 2,2 անգամ։

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը:

  • Կիսվել: