ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով
2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ։ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 %-ով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4 %-ով, շինարարությունը՝ 20 %-ով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7 %-ով։
Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3% անկում։



