կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ՀՀ-ն պիտի նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս. Փաշինյան

ՀՀ-ն պիտի նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց էր կատարել Գեղարքունիքի մարզ։

Վերադարձին վարչապետն ուղիղ միացմամբ ամփոփեց այցը՝ ասելով. ՛՛Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս՛՛:

Փաշինյանի խոսքով՝  իրենք 2018-ին ռազմավարական ծրագիր են որդեգրել, որ Սևանա լճի շուրջ ճանապարհները պետք է լինեն բարձր որակի, լճի բոլոր ափերը պետք է հավասարապես հասանելի լինեն, և այժմ, ըստ նրա, գործնականում այս խնդրի լուծման եզրափակիչ փուլին են հասել:

Խոսելով ասֆալտապատման աշխատանքների մասին՝ Փաշինյանն ասաց, որ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք երբեք ասֆալտապատված չեն եղել։

  • Կիսվել: