երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ին հատկացված քվոտայից 8500 տ ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով կտրվի ներմուծման լրացուցիչ սակագնային արտոնություն

ՀՀ-ին հատկացված քվոտայից 8500 տ ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով կտրվի ներմուծման լրացուցիչ սակագնային արտոնություն

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված 9,0 հազ տոննա քանակությամբ սակագնային քվոտայից 8,5 հազ․ տոննա ծավալով խոշոր եղջերավոր անասունների մսի մասով նախատեսվում է սահմանել ներմուծման լրացուցիչ սակագնային արտոնություն, այն է՝ 15 տոկոս մաքսատուրքի փոխարեն 0 տոկոս մաքսատուրքի կիրառում։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ներմուծման համար արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից լիազոր մարմին հայտերը կարող են ներկայացվել 2024 թվականի հունվարի 3-ից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
 
2023 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՀ կառավարության N 2303-Ն որոշումը։

  • Կիսվել: