շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հեղափոխությունից անցել է 1,5 տարի, սակայն Հայաստանում տնտեսական հեղափոխության համար մինիմալ ներդրումներ չկան. Մելքումյան

Հեղափոխությունից անցել է 1,5 տարի, սակայն Հայաստանում տնտեսական հեղափոխության համար մինիմալ ներդրումներ չկան. Մելքումյան

Հեղափոխությունից հետ անցել է 1,5 տարի, սակայն Հայաստանում տնտեսական հեղափոխության համար մինիմալ ներդրումներ չկան, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ փոխանակ ներդրողները գնան մեկ պատուհան, գնում են տարբեր նախարարություններ, մարզպետարաններ և այլն ու հայտնում է, որ ուզում է ներդրումներ անել:

Անդրադառնալով ԲՀԿ առաջարկին՝ Մելքոմյանն ասաց, որ իրենք առաջարկում են մեկ պատուհան ստեղծել, որտեղ գնալուց հետո ներդրողը կարող է որոշակիություն ստանալ, իսկ չինովնիկը կիմանա, թե ինչ անի:

Մինչդեռ այս հարցը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ Մելքումյանը մինչ այդ համաձայնեց քննարկել հարցը՝ առաջարկելով անգամ, որ մյուս խմբակցությունները համահեղինակ դառնան։

ԼՀԿ-ն ևս կողմ էր նախագծի՝ քառօրյա ընդգրկվելուն, մինչդեռ անգամ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդնոն Մարությանի ելույթը չօգնեց, որպեսզի այն ներառվի քառօրյա։

  • Կիսվել: