չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանում ծաղիկ արտադրող 47 կազմակերպությունից միայն 21-ն է ստացել Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր

Հայաստանում ծաղիկ արտադրող 47 կազմակերպությունից միայն 21-ն է ստացել Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մանագետ֊տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ–ից:

Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր։

ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։

  • Կիսվել: