հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ

Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ

Ինժեներական քաղաքում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։
 
Շինության հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության համահիմնադիրներ Արմեն Բալդրյանը և Էդուարդ Մուսայելյանը։
 
Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կստեղծվի առնվազն 300 աշխատատեղ՝ նպաստելով Հայաստանում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը, մասնագիտական ներուժի զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ընդլայնմանը։

  • Կիսվել: