ՀՀ-ն ուշադիր հետեւում է ադրբեջանական ընկերությանը վրացական Caucasus Online-ի 49%-ի վաճառքի հետ կապված պրոցեսներին․ նախարար
Հայաստանն ուշադիր հետեւում է ադրբեջանական ընկերությանը վրացական Caucasus Online-ի 49%-ի վաճառքի հետ կապված պրոցեսներին: Այս մասին այսօր լրագրողներին հետ հանդիպմանն ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Չէի ցանկանա, որպեսզի այդ հարցի հետ կապված ծայրահեղությունների մեջ ընկնենք»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ ըստ էության ընկերություններից մեկը բաժնետոմսերի վաճառքի պրոցես է սկսել՝ հավանություն չստանալով կարգավորող հանձնաժողովից, ինչի հետ կապված այժմ Վրաստանում իրավական պրոցեսներ են սկսվել․
«Այժմ մեր վրացի գործընկերները զբաղվում են այդ հարցով, եւ ես չէի ցանկանա նույնիսկ մեկնաբանել դա, քանի որ խոսքը կարգավորող եւ կոմերցիոն պրոցեսների մասին է, որոնք տեղի են ունենում հարեւան պետությունում: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին, տեսնենք՝ ինչպես կավարտվի»։