ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանն ամրապնդում է դիրքերը բազային ցուցանիշներով. Global Social Progress Index 2026-

Հայաստանն ամրապնդում է դիրքերը բազային ցուցանիշներով. Global Social Progress Index 2026-

Ըստ Global Social Progress Index 2026-ի տվյալների Հայաստանն ամրապնդում է դիրքերը բազային ցուցանիշներով ՝ կրթության, առողջապահության հասանելիության և բազային ենթակառուցվածքների առումով։

Միևնույն ժամանակ, վարկանիշն արձանագրում է կառուցվածքային ճեղքվածք, քանի որ տնտեսական աճն ավելի արագ է վերածվում մակրոցուցանիշների, քան մարդկանց համար իրական հնարավորությունների։

Ըստ աղբյուրի որակյալ զբաղվածության, նորարարության և սոցիալական շարժունակության հասանելիությունը մնում է սահմանափակ, ինչի բարձրացնում  է «առանց զարգացման աճի» ռիսկը։

Նշենք, որ Social Progress Index-ը գնահատում է ոչ թե տնտեսությունը, այլ կյանքի որակը և ինստիտուցիոնալ միջավայրը, հիմնական կարիքները, բարեկեցության հիմքերը և ինքնաիրացման հնարավորությունները՝ անկախ եկամտի մակարդակից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: