շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կկիրառվի: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում դեպի երրորդ երկրներ արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն:

Ավելին, կսահմանվի այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։ Իսկ լիցենզիաներն էլ տրամադրելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված ապրանքների արտահանման նպատակով կտրամադրվի գլխավոր լիցենզիա, իսկ մինչև 100 կիլոգրամ արտահանելու դեպքում՝ մեկանգամյա լիցենզիա։

  • Կիսվել: