շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանից գործընկերների հետ քննարկում ենք թվային արժույթների ներդրման հարցը․ ԵԱԶԲ

Հայաստանից գործընկերների հետ քննարկում ենք թվային արժույթների ներդրման հարցը․ ԵԱԶԲ

Հայաստանի եւ Ղրղզստանի Կենտրոնական բանկերի գործընկերների հետ քննարկում ենք թվային արժույթների ներդրման հարցը։ Նոյեմբերի 30-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա հայտնել է, որ գործընթացը սկսվել է, Ռուսաստանը հայտարարել է թվային ռուբլու գործարկման մասին։

«Կարծում եմ, առաջիկա տարիներին կզարգանան եւ կխորանան այնպիսի ուղղությունները, որոնք կնպաստեն թվային արժույթների գործառնությունների ոլորտի զարգացմանը», – ասաց Սարգսյանը։ 

Նա նշեց, որ իրենք պետական կառավարման ոլորտում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանին։ 

Նրա խոսքով՝ նման միջոցներն ուղղված են ողջ եվրասիական տարածքում այդ որոշումների մասշտաբի մեծացմանը։ «Եթե պետությունը քաղաքացիներին եւ բիզնեսին ծառայությունների տրամադրման հարցով արդյունավետ որոշումներ է կայացնում, ապա մենք հնարավորություն ունենք ընդլայնել այդ որոշումների մասշտաբները»,-նշել է Սարգսյանը։

  • Կիսվել: