շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի տնտեսության աճի ներուժը մեծացել է. ԿԲ նախագահ

Հայաստանի տնտեսության աճի ներուժը մեծացել է. ԿԲ նախագահ

Հայաստանի տնտեսության աճի ներուժն աճել է: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշեց, որ կապիտալ ծախսերը կարող են նպաստել կարողությունների աճին։

Գալստյանը հավելեց, որ այդ նպատակների համար պետության կողմից հատկացվել են բավականին զգալի միջոցներ, իսկ ծախսերի կատարման մակարդակը մոտավորապես 85 տոկոս է։

ԿԲ նախագահը հիշեցրել է, որ 2023 թվականի նոյեմբերի դրությամբ տնտեսական ակտիվությունն աճել է 9,4 տոկոսով։ «Հայաստանում արդյունաբերությունն աճել է 2.1%-ով, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 0.7% անկում, շինարարության ոլորտն աճել է 15.6%-ով, առևտուրը՝ 24.3%-ով, ծառայությունները՝ 11.1%-ով»,- նշեց նա։

Գալստյանի խոսքով, առևտրի զգալի աճը կարող է կապված լինել պահանջարկի ավելացման հետ, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների, ինչպես նաև առցանց առևտրի աճի հետևանքով։

  • Կիսվել: