երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025 թ. շարունակել են բարձր մնալ. էկոնոմիկայի նախարար

Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025 թ. շարունակել են բարձր մնալ. էկոնոմիկայի նախարար

Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025-ի ընթացքում շարունակել են մնալ բարձր: Հայաստանը աշխարհի միջին տնտեսական աճից 2,1 անգամ ավելի արագ է աճել և ավելի քան 4 անգամ ԵԱՏՄ աճից է ավելի արագ աճել: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը երկու անգամ ավելի արագ է աճել նաև զարգացող երկրների համեմատությամբ:

«Մեր աճը նախորդ տարի կազմել է 7,1 տոկոս»,- տեղեկացրեց նախարարը:

  • Կիսվել: