Հայաստանի եվրաինտեգրումը խանգարում է ԵԱՏՄ-ի հետ նրա համագործակցությանը. Օվերչուկ
Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՊՄՏՖ) հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշեց, որ Ռուսաստանը այլևս չի կարող չտեսնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն «այժմ այնտեղ ընդունվող կանոնակարգերի տեսանկյունից» և վերլուծում է այդ գործընթացները։ «Չի կարելի ուշադրություն չդարձնել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում ենք ռիսկերը», - հավելեց փոխվարչապետը։
«Մենք դեռևս ԵԱՏՄ-ի հետ առևտրի անկում ենք տեսնում, Ռուսաստանի հետ առևտրի անկում ենք տեսնում, բայց այս տարի մենք նաև Եվրամիության հետ առևտրում լավ աճ ենք տեսել, բայց միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Եվրամիություն արտահանման անկում, այսինքն՝ այս աճը [առևտրի] չի ստեղծում ավելացված արժեք», - նշեց Օվերչուկը։