շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկել, գումարները չեն վերադարձրել. ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ, «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման  վերաբերյալ վարույթ։
 
Այս մասին տեղեկացրել է ՄՍՇՊՀ-ն:
 
«Վարույթի համար հիմք է հանդիսացել  «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։
 
Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։
 
Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով [email protected] էլ․փոստի հասցեով։
 
Հանձնաժողովի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ https://ef.competition.am/.../161A3C49-32F1-436B.../download»։

  • Կիսվել: