ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել Լոս Անջելես քաղաքում

Հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել Լոս Անջելես քաղաքում

 Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` դեկտեմբերի 10-ին և 11-ին, հայ արտադրողները հնարավորություն կունենա իրենց արտադրանքը վաճառել ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Ինչպես  հայտնում են Հայկական տեղեկատվական կենտրոնից, երկու օր շարունակ Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը համատեղ իրականացնելու են Ամանորի նախատոնական ցուցահանդես - վաճառք։

«Buy Armenian» նախատոնական միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության բարելավմանը և հայկական ընկերություններին հնարավորություն ընձեռել ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, մասնավորապես, ապահովել հայկական ընկերությունների մուտքը ԱՄՆ շուկա։ Ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենա ընդամենը 80 ընկերություն։

Հարթակը (https://buyarmenian.com) իրականացնում է հայկական արտադրանքի առաջխաղացում և վաճառք Լոս Անջելեսում։ «Buy Armenian» հարթակի մեկնարկը տրվել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Լիլիթ և Նշան Օդաբաշիանները ստեղծել են նույնանուն սոցիալական էջը։ Այն շատ արագ բազմահազարանոց լսարան է հավաքել և մեծ արձագանք ստացել, ինչն էլ հիմնադիրներին ոգեշնչել է ստեղծելու մեկ միասնական հարթակ «Buy Armenian» անունով, որտեղ կարելի է գնել հայկական արտադրության տարբեր տեսակի ապրանքներ։ Հարթակի հաջողությունը զգալի է եղել և արդեն 2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է նման միջոցառում։

 

Ինչպես նշել են կազմակերպիչները՝ տաղավարների ամրագրման գործընթացն արդեն մեկնարկել է։

  • Կիսվել: