ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հանրային ֆինանսների հաշվին տնտեսավարողներին տրվող պետական օժանդակություններն արդեն հասանելի են ՄՊՀ նոր կայքում

Հանրային ֆինանսների հաշվին տնտեսավարողներին տրվող պետական օժանդակություններն արդեն հասանելի են ՄՊՀ նոր կայքում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակությունների վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կարգավորումները, դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն առնչվող և այլ հարցեր:
 
Կառավարության որոշմամբ պետական մարմինները տնտեսվարողներին պետական օժանդակություններ՝ դրամաշնորհ, սուբսիդիա և այլն տրամադրելուց հետո, պարտավոր են այդ մասին տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողով: Հանձնաժողովն ուսումնասիրում է հնարավոր ռիսկային դեպքերը՝ արգելված պետական օժանդակությունների բացահայտման նպատակով, որոնք խաթարում են մրցակցությունը և անհավասար պայմաններ ստեղծում այլ տնտեսվարողների համար:
 
Պետական մարմիններն այժմ նշված տեղեկությունները ներկայացնում են առցանց՝ e-compete էլեկտրոնային համակարգի միջոցով, որոնք ինքնաշխատ եղանակով հրապարակվում են հանձնաժողովի նոր կայքում՝ թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովման նպատակով:

  • Կիսվել: