երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գինեգործությամբ զբաղվող «Հին Արենի» ընկերությունը արտնություն ստացավ. Նա 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում է խոստացել

Գինեգործությամբ զբաղվող «Հին Արենի» ընկերությունը արտնություն ստացավ. Նա 1.8 մլրդ դրամի կապիտալ ներդրում է խոստացել

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՀԻՆ ԱՐԵՆԻ» փակ բաժնետիրական ընկերությանը:

«ՀԻՆ ԱՐԵՆԻ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել գինեգործության և խաղողագործության ոլորտում։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց Ձորի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 32 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 230 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 23․3 մլն դրամ։

  • Կիսվել: