ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Fly Arna-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

Fly Arna-ն մեկնարկում է նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա

Սեպտեմբերի 23-ից կիրականացվի երկու մայրաքաղաքները միմյանց կապող շաբաթական 14 թռիչք:

Օգոստոսի 19, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:

Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ: 

<<Երեւանն ու Մոսկվան կապող օրական երկու չվերթները երկու մայրաքաղաքների մեր հաճախորդներին նոր հնարավորություն կտան ավելի հաճախ ճամփորդել՝ օգտվելով Fly Arna-ի հարմարավետ, hուսալի և հասանելի արժեքներով ծառայություններից և կնպաստեն ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը: Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին ևս», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ 

 

 

  • Կիսվել: