շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆինանսների նախարարը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը

Ֆինանսների նախարարը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել «Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության» («Sida») հետ ընթացիկ համագործակցության մակարդակը և գոհունակություն հայտնել նախաձեռնողական բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանը և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին:

Դեսպան Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ երկու երկների ֆինանսների նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին:

  • Կիսվել: