ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե մեկը հասցնի գիշերը Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո տարիներ են պետք, որ դա հանենք. Փաշինյան

Եթե մեկը հասցնի գիշերը Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո տարիներ են պետք, որ դա հանենք. Փաշինյան

Մենք հաճախ ականատես ենք լինում դեպքերի, երբ որեւէ տեղում շինարարական փոս է ստեղծվում եւ տարիներով, նույնիսկ տասնամյակներով էդպես մնում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետո մենք էլ սովորում ենք դրան: Սա դիտվում է որպես նորմալ երեւույթ, ասում են՝ դե մարդ ա, կսարքի, էլի: Ոչ մեկ չի մտածում, որ դա նախ անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրը: Էլ չեմ ասում, որ այդ ռեսուրսը կարող էր ավելի նպատակային ծառայել:

Հիմա մենք ասում ենք՝ շինթույլտվության ժամկետն ավարտվեց, դրանից սկսած այլ կարգի կարգավորումներ են գործելու, գույքային հարկեր պետք է վճարվեն եւ շինթույլտվությունը երկարացնելու համար ավելի բարձր տուրքեր պետք է վճարեն:

Շինարարությունն սկսվեց, պետք է այն ավարտվի, տենց չի կարող, որ քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում կամ մայրուղու վրա ցելոֆաններով կամ կիսաշինարարական, կամ շինարարական աղբի մեջ տարածքները հավերժ մնան: Դա պետք է բերի ֆինանսական հետեւանքների»,-հայտարարեց վարչապետը՝ հավելելով, որ հետագայում չի բացառվում, որ ավելի խիստ միջոցներ կիրառվեն:

«Եթե որեւէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո կարող է պարզվի, որ մենք պետք է տարիներով դատական պրոցեսներով անցնենք, որ այդ բուդկան հանենք:

Մենք դեպքեր ունենք, որ ինչ-որ մեկը Երեւանի զբոսայգիներում բերել մի ժանգոտ բուդկա է դրել 25 տարի առաջ ու մինչեւ հիմա մեր պետական մարմինները երեւի մի 300-400 կգ թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ;

Ես տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ ապօրինությունը պաշտպանելու համար են: Այդպես չի կարելի շարունակել»,-հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, ըստ որի եթե շինթույլտվության ժամկետն ավարտվում է եւ շենքը դեռ իկսավարտ է, սեփականատերը պետք է վճարի այնքան գույքահարկ, որքան կվճարեր, եթե շինարարությունն ավարտված լինել: Նաեւ նախատեսվում է 2-10 անգամ ավելացնել շինթույլտվության տուրքը:

  • Կիսվել: