Ես քաղաքական պատճառներ չեմ տեսնում. Գևորգ Պապոյանը` ՌԴ արտահանումների ժամանակ Լարսում առաջացած խնդիրների մասին
«Տպավորություն է, թե ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ կան, ոչ մի խնդիր էլ չկա, մենք 2500 մեքենա ծիրան ենք արտահանել ՌԴ, ընդամենը 15 մեքենա է խնդիր ունեցել, որոնք կեղծ փաստաթղթերով են եղել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին կառավարության մոտ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ քաղաքական պատճառներ չի տեսնում առաջացած խնդիրների մեջ։
«Կան հարցեր, որոնք մենք դիվերսիֆիկացնում ենք։ Օրինակ` Իրանի առևտրի նախարարի հետ հանդիպում եմ ունեցել և խնդրել եմ, որ մեզ հեղուկ գազի քվոտաներ տան։ Հիմա մենք մի կետից ենք ստանում, և խնդիրներ են առաջանում։ Եթե երկրորդ տեղից էլ ստանանք, ենթադրում եմ, գինը կնվազի»,-հայտարարեց Պապոյանը։
Պապոյանը ևս մեկ անգամ շեշտեց, քաղաքական խնդիրներն չկան, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն աճել է։


