Երկաթուղայինի օրը էլեկտրագնացքներից անվճար օգտվել է 2714 ուղևոր
Օգոստոսի 7-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքամերձ հաղորդակցության էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2714 ուղևոր:
Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը. Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1375 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 1092 ուղևոր:
Այս տարի այն տարածվում էր քաղաքամերձ հաղորդակցության բոլոր էլեկտրագնացքների վրա, բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների: