Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի նախագահի ՀՀ նախատեսված այցի շրջանակներում
Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում, հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:
Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ օգոստոսի 14-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/pbBVYnr4Jw2Sqr1F7


