շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով

Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով

Երևանում սեպտեմբերի 21-23-ը տեղի կունենա «Ճամփորդել հանուն առողջության, մնալ հանուն ապաքինման․ երբ բուժառուն դառնում է հյուր» խորագրով բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը, որը կազմակերպվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։
 
Համաժողովը կոչված է մեկ հարթակում համախմբելու առողջապահության, զբոսաշրջության, հյուրընկալության և նորարարությունների ոլորտների միջազգային և տեղական առաջատար ներկայացուցիչներին՝ խթանելով բարձր մակարդակի մասնագիտական երկխոսությունն ու համագործակցությունը։
 
Լրացուցիչ տեղեկությունները՝ այստեղ։

  • Կիսվել: